Գորիս քաղաքի մաքրության պահապանները՝ անխոնջ ծառայության մեջ․տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
66 Views

Գորիս քաղաքի մաքրության պահապանները՝ անխոնջ ծառայության մեջ

Գորիս համայնքի բնակիչները հաճախ նկատում են, որ նույնիսկ երեկոյան ուշ ժամերին քաղաքի փողոցներում աշխատանքներ են ընթանում։ Համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն են, ովքեր հոգ են տանում քաղաքի մաքրության մասին։

Քաղաքի մաքրության պահապանների աշխատանքային օրը սկսվում է վաղ առավոտյան և շարունակվում մինչև ուշ երեկո։ Առավոտյան նրանք մաքրում են հասարակական վայրերը, զբոսայգիները, հրապարակները, որպեսզի երբ քաղաքացիները սկսեն իրենց օրը, շրջակա միջավայրը լինի մաքուր և հաճելի։

Երեկոյան ժամերին, երբ փողոցներում մարդկանց հոսքը նվազում է, սկսվում է քաղաքի մանրակրկիտ մաքրման երկրորդ փուլը։ Ջրցան մեքենաները լվանում են ասֆալտապատ ճանապարհները՝ մաքրելով ցերեկվա ընթացքում կուտակված փոշին և ավազը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել