«ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻՆ» Արագ շախմատի մրցաշար Գորիսում
Ս/թ մարտի 15-ին, ժամը 16։00 «Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիան», Հայաստանի շախմատի ակադեմիա֊ն և «Մեր ապագան հիմնադրամ Фонд Наше Будущее» կրթամշակութային բարեգործական հիմնադրամը համատեղ կազմակերպում են «Մեր Ապագային» անունը կրող արագ շախմատի բաց մրցաշար, որը բաղկացած է կիսազերափակիչ եւ եզրափակիչ մրցաշարերից։
Կիսաեզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Գորիս համայնքի Ա. Օրդյանի անվան շախմատի դպրոցում։
1-12 տեղերը զբաղեցրած մասնակիցները կանցնեն եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա ս/թ մարտի 22-ին ժամը՝ 14.00-ին, Գորիսի Ալբերտ Օրդյանի անվան շախմատի տանը (Հասցե՝ ք․ Գորիս, Անկախության 6) խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոններին։
Կիսաեզրափակիչ մրցաշարին կարող են մասնակցել Սյունիքի մարզում գրանցում ունեցող առնվազն 3-րդ կարգ ունեցող շախմատիստները, ինչպես նաեւ 30 տարեկանից բարձր բոլոր շախմատասերները։
Կիսաեզրափակիչ մրցաշարի համար սահմանված է մուտքավճար 2000 դրամի չափով, որն ամբողջությամբ կբաշխվի որպես մրցանակային ֆոնդ կիսաեզրափակիչ մրցաշարի համար։ (Նախատեսված են մրցանակներ լավագույն պատանի, լավագույն վետերան եւ լավագույն սիրողական շախմատիստների համար)։
Կիսաեզրափակիչ մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոններին։
Ժամակարգը․ 5 րոպե ամբողջ պարտիայի համար՝ յուրաքանչյուր քայլի համար 3 վարկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։
Լրացուցիչ ցուցանիշներ. հավասար միավորներ վաստակելու դեպքում տեղերը կորոշվեն հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով , անձնական հանդիպումների արդյունքի (արդյունքների) և սև գույնով խաղացած պարտիաների քանակով։
Եզրափակիչ փուլի համար նախատեսված են մրցանակներ`
1-ին տեղ 60000
2-րդ տեղ 40000
3-րդ տեղ 30000
4-րդ տեղ 20000
Գրանցվելու համար զանգահարել 099 86 07 99