Գորիսի ԲԿ֊ի ախտորոշիչ բաժանմունքում հայտնաբերվել է հազվագյուտ հանդիպող ախտաբանական վիճակ` ձվարանային երակի թրոմբոզ։
Վերջերս որովայնի ստորին հատվածի սուր ցավերով Գորիսի ԲԿ֊ի Անհետաձգելի բաժանմունք է դիմել 37֊ամյա կին Գ.Ս.֊ն։ Բժիշկ֊սոնոգրաֆիստ Լիլիթ Մարությանի կողմից իրականացված ուլտրաձայնային հետազոտության արդյունքում հայտնաբերվել է հազվագյուտ հանդիպող ձվարանային երակի թրոմբոզ։
Ախտորոշումը հաստատվելու նպատակով կատարվել է կոնտրաստավորմամբ ՀՇ անգիոգրաֆիա, որով նույնպես հաստատվել է ախտորոշումը։
Ամբուլատոր բուժումից հետո կրկնակի ուլտրաձայնային հետազոտություն է կատարվել Գորիսի ԲԿ֊ում և պարզվել, որ թրոմբն արդեն լուծման փուլում է։
Գորիսի ԲԿ֊ի ախտորոշիչ բաժանմունքի արհեստավարժ բժիշկների շնորհիվ իրականացվում են հիվանդությունների արագ և ճշգրիտ ախտորոշում,որի շնորհիվ կանխվում են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ։