Մենք ունե՛նք Գեներալներ, որ Տղա են. Զաքար Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
107 Views

Լեւոն Մնացականյանին դեմ առ դեմ հանդիպել էի Քարվաճառում՝ «Արի Ռեզորթ»-ի բացմանը։

Չնայած իմ առարկություններին՝ Գեներալ Ղարամյանը պնդեց, որ սեղանի շուրջ միանամ իրենց, եւ նստեցրեց ուղիղ Բակո Սահակյանի դիմաց…

Դրանից հետո մի քանի անգամ Լեւոն Մնացականյանին հանդիպել եմ Երեւանում…

Նա բոլոր հնարավորություններն ուներ այսօր լինել մեր հետ, բայց նախընտրեց լինել Արցախում, եւ ճակատագրի բերումով ու դավաճանաբար հայտնվեց Բաքվում…

Լեւոն Մնացականյանը լեգենդար Իվանյանի սաներից է:

Էն որ ասում են մեր հրետանավորները հրաշքներ են գործում՝ այդ հրաշագործների անսամբլի դիրիժորներից է Գեներալը…

Ես չգիտեմ, թե ճակատագիրն ինչ է պատրաստել նրա համար, արդյո՞ք բախտ կունենանք էլի դեմ առ դեմ միասին սեղան նստել Քարվաճառում…

Բայց ուզում եմ ընդգծել, որ մենք ունե՛նք ուժեղ Գեներալներ՝ ինչքան էլ որ Բաքուն եւ նրա հայաստանյան խամաճիկ թրքահարճերը իրար հետ պայմանավորված փորձում են հակառակը ցույց տալ…

Մենք ունե՛նք Գեներալներ, որ Տղա են…

Եկեք չմոռանանք սա, որովհետեւ ես հավատում եմ, որ այդ մարդիկ դեռ էլի ասելիք ունեն՝ պատերազմի դաշտում եւ… եւ ոչ միայն…

Սենց չի մնա…

Սենց չի կարող մնալ…

Սա նորմալ չէ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել