Երիտասարդների կարիերայի նոր հնարավորություններ՝ ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
134 Views

Հունվարի 29-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված «Երազանք կառուցողներ. երիտասարդական կարիերայի հզորացում» ծրագրի փակման միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը, համայնքապետարանի բաժինների պետեր, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ծրագրային թիմի անդամները, ծրագրի կորոպորատիվ կամավորները, պրակտիկայի ղեկավարները, մասնակիցները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի նախագահ Արտաշես Տոռոզյանը, նշեց, որ արդյունավետ և կառուցողական էր Չարենցավանի համայնքապետարանի հետ համագործակցությունը, որի արդյունքում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր իրականացվեցին այս համայնքում։

Ծրագրի շահառուները՝ Լեռնային Ղարաբաղից 30 տեղահանված մասնակիցներ, մասնակցել են “Shuttle” մեթոդաբանության կիրառմամբ զբաղվածության և ձեռներեցության ոլորտում փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների, որի համար ստացան վկայականներ։

Նշենք, որ ծրագրի արդյունքում 13 մասնակից ընդունվել է երկամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի, իսկ 13 մասնակցի տրաամդրվել է ինքնազբաղվածությունը ապահովելու համար գործիքներ։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ իրենց կարիերայի ճանապարհին։

Շնորհակալություն ԳՈՒՄ ՀԿ-ին համայնքահեն համագործակցության և համայնքում բնակություն հաստատած տեղահանված երիտասարդների համար նոր հնարավորությունների բացահայտման համար։

«Երազանք կառուցողներ. երիտասարդական կարիերայի հզորացում» ծրագիրն իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել