«Արհեստական բանականությունը և նրա ազդեցությունը կրթական համակարգի վրա» թեմայով սեմինար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
109 Views

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը կազմակերպում է գիտական սեմինար՝ «Արհեստական բանականությունը և նրա ազդեցությունը կրթական համակարգի վրա» թեմայով, որի ընթացքում անդրադարձ կկատարվի այս պահին գործող արհեստական բանականություններին, որոնց ընձեռնած հնարավորությունները դեռևս լիովին բացահայտված չեն և շատ մեծ արագությամբ փոխում են մարդկային պատկերացումները, կենցաղը և հնարավորությունները: Սեմինարի ընթացքում փորձ կարվի միմյանց հետ ուրվագծել այդ ազդեցությունների ուղղությունները, կքննարկվեն կրթական համակարգում դրանց կիրառությունների հնարավորությունները, ինչպես նաև ռիսկերը:

Սեմինարի բանախոսն է Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արթուր Խոջաբաղյանը:

Օրը՝ փետրվարի 18

Ժամը՝ 13:30

Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Փափուկ հմտությունների լաբորատորիա

Հ.Գ. Սեմինարն հիմնականում նախատեսված է դասախոսների և ուսուցիչների համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել