Դիտումների քանակը` 45
145 Views
Վերիշենում խմոցների կառուցման աշխատանքներ են իրականացվում
Գորիսի համայնքապետարանի և Ռազմավարական զարգացման գործակալության համագործակցությամբ Վերիշեն բնակավայրում մեկնարկել է խմոցների կառուցման ծրագիրը։ Առաջին փուլում իրականացվում է ջրագծի անցկացում դեպի խմոցների տեղանք։
Ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի բնակավայրի անասնապահության զարգացման համար։ Խմոցների կառուցումը կբարելավի ջրի հասանելիությունը արոտավայրերում, կթեթևացնի անասնապահների աշխատանքը և կնպաստի անասնագլխաքանակի ավելացմանը։
Ծրագիրը դրական ազդեցություն կունենա Վերիշենի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։