Ինչպես ասում են, Չինաստանն էլ տեսանք. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
180 Views

Ինչպես ասում են, Չինաստանն էլ տեսանք։

Union of Advanced Technology Enterprises-UATE կողմից գնացել էինք մասնակցելու SCO (Shanghai Cooperation Organization) երկրների աշխատողների մրցույթի ծրագրին։ SCO երկրների ներկայացուցիչների միջեւ նաեւ մրցույթ էր կազմակերպվել, հիմնված հոսքագծային համակարգերի ավտոմատացման մեջ օգտագործով ռոբոտների կիրառության վրա։

Մի քանի բան ասեմ, որ կուզեի առանձնացնել, հատկապես որ Չինաստան առաջին անգամ էի գնում։

Էն ինչ որ «մեր աշխարհում» ընկալվում է որպես հզոր, անհասանելի կազմակերպություններ, գործիքներ, Չինաստանում 0 էին։ Էնտեղ չի աշխատում Google֊ի ոչ մի գործիք (translate, mail, google search եւ այլն ), չկար Ֆեյսբուքը, Ինստագրամ, Տելեգրամը, Լինկդինը։

Զգացվում էր ընգծված կարգ ու կանոնի առկայություն։ Գիշերը բոլորը քնում էին եւ նույնիսկ Պեկինի գլխավոր փողոցներում չկար որեւէ մեքենայի շարժ։

Զգում էիր աշխարհում գործող լրիվ այլ կայսրության շունչը, մի աշխարհ՝ իր ուրույն մշակույթով, կարգով, կանոնով եւ ազդեցության մակարդակով։

Ինձ գրավեց նաեւ էնտեղի քաղաքաշինությունը, ճարտարապետությունը։ Նույնիսկ բարձրահարկ շենքերի կողքին քեզ բնավ ճնշված չես զգում, որը կարծում եմ պայմանավորված է նրանով, որ ցանկացած դիրքում տարածություն էր բացվում եւ երեւում է հորիզոնը։ (Էս առումով ինձ միշտ մտահոգում է մեր կողք գործող քաղաքաշինական բարդակը, հատկապես Երեւանում, որ մարդիկ ման են գալիս մի քանի քառակուսի մետր տարածք, որ բարձրահարկ շենք կառուցեն։ )

Իմ ուշադրությունը գրավեց նաեւ այն հանգամանքը, որ հյուրանոցներում առկա էր հակագազներ։ Երկու հյուրանոցում էինք մնացել, երկուսում էլ պարտադիր առկա էին։

Քինգդաո քաղաքում, որտեղ միայն քաղաքում բնակվում է շուրջ 10մլն մարդ, էդպես էլ խցանում չտեսանք։

Ձեռք բերեցինք ընկերներ, ծանոթներ Չինաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Եգիպտոսից, Իրանից եւ ուվագծվեցին մի շարք համագործակցության հնարավորություններ։

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ անհնարին ոչինչ չկա, պարզապես պիտի սիրես քո հայրենիքը, քո տեսակը եւ տիրություն անես քո երկրին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել