Դիտումների քանակը` 32
134 Views
Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայնքի բոլոր բնակավայրերում կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ։ Այս անգամ տոնական համերգային ծրագրեր իրականացվեցին Հարթաշենում, Քարահունջում և Ակներում։
Միջոցառումների ընթացքում բնակավայրերի փոքրիկներին հանձնվեցին նվերներ, որոնք պատրաստել էր «Hayk for our heroes» կազմակերպությունը։ Երեխաների ուրախ ժպիտները վկայում էին, որ նվերները հասել էին հասցեատերերին։
Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում «Hayk for our heroes» կազմակերպությանը արդյունավետ համագործակցության համար։
Նշենք, որ համայնքապետարանի համար առանցքային է բոլոր բնակավայրերում տոնական տրամադրության ապահովումը։