Դիտումների քանակը` 37
149 Views
Տոնական միջոցառում Գորիսի մանկական գրադարանում
Գորիսի մանկական գրադարանում գործող երեխաների զարգացման կենտրոնում այսօր իրական տոն էր։ Հատուկ նրանց համար կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որը լի էր ջերմությամբ և ուրախությամբ։ Միջոցառման ընթացքում փոքրիկները ոչ միայն վայելեցին հետաքրքիր երգեր, ներկայացում, զվարճանքներ, այլև ունեցան անակնկալ հյուրեր՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը։
Հյուրերը երեխաների հետ շփվեցին, լսեցին նրանց երազանքներն ու ցանկությունները, իսկ վերջում բոլորին նվերներ բաժանվեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ֆինանսավորմամբ։ Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար, գրադարանը լցված էր ծիծաղով ու երգերով։
Միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տոնական մթնոլորտը ստեղծվում է ոչ միայն նվերներով, այլև սիրով ու հոգատարությամբ։
Միլլանա Լալայան