Գորիսի համայնքապետարանը, ամփոփելով 2024 թվականը, ներկայացնում է սահմանամերձ Որոտան բնակավայրում իրականացված ծրագրերը։ Համագործակցելով միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ համայնքապետարանը լուծում է տվել բնակավայրի մի շարք կարևոր խնդիրների:
Բնակարանաշինություն
– Գորիս համայնքի միջոցներով իրականացվել է բնակարանաշինության ծրագիր
Ենթակառուցվածքներ
– Կառուցվել է դեպի բնակավայր տանող ճանապարհը (ՀՀ տարածքային կառավարման նախարարություն)
– Ստեղծվել է գիշերային լուսավորության ցանց (UNDP)
– Տեղադրվելնեն արևային կայաններ, ջրատաքացուցիչներ։ (UNDP)
Ոռոգում և ջրամատակարարում
– Կառուցվել է ոռոգման ցանց և վերակառուցվել են ՕԿՋ-ները (Գորիսի համայնքապետարան, ՄԱԿ-ի պարենի ծրագիր, Հիմնատավուշ հիմնադրամ)
– Տրամադրվել են կաթիլային ոռոգման համակարգեր (ՄԱԿ-ի պարենի ծրագիր)
– Բնակիչներին տրամադրվել են չրանոցներ (UNDP)
Հանգիստ և ժամանց
– Կառուցվել է մանկական խաղահրապարակ (UNDP)
Գյուղատնտեսություն
– Բնակիչներին տրամադրվել են մեղվափեթակներ (UNDP)
-Տրամադրվել են պտղատու ծառեր( Հիմնատավուշ հիմնադրամ)
Իրականացված ծրագրերը նպաստել են սահմանամերձ բնակավայրի կենսապայմանների բարելավմանը։ Գորիսի համայնքապետարանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ բնակավայրերի խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: