ԳՊՀ-ում քննարկեցին կիբեռանվտանգության արդիական խնդիրները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
148 Views

ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Երեկ Գորիսի պետական համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոն»-ում Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի մասնաճյուղն իրականացրեց հանդիպում-քննարկում՝ «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» թեմայով։

Հանդիպման նպատակն էր քննարկել և վերլուծել կիբեռհանցագործությունների հետ կապված արդիական խնդիրները, պատճառները, հետևանքները և դրանց կանխարգելման մեթոդները։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց թեմայի արդիականությանը, կիբեռհանցագործությունների տեսակներին, ՀՀ և միջազգային մեթոդաբանություններին, որոնք ուղղված են կիբեռհանցագործություններից պաշտպանվելուն, ինչպես նաև կիբեռհանցագործությունների դեմ նախատեսված պատժամիջոցներին և դրանց արդյունավետությանը:

Հանդիպումը վարեցին «Legist» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Ռուդիկ Դոլունցը և Ժենյա Բարսեղյանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել