Ալեն Սիմոնյանն է օնլայն «կազինոների» օրենսդրական փոփոխությունների առաջարկողը
2019 թվականից իրականացված օրենսդրական փոփոխություններով Հայաստանում կարգավորվել է ինտերնետ տոտալիզատորների գործունեությունը՝ հնարավորություն տալով նաև ծրագրային ապահովման և գործակիցների կառավարման ոլորտում գործունեություն ծավալել։ Դա նպաստել է, որ մարդիկ սկսեն հեշտության օգտվել օնլայն կազինոներից։ Արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ նստել են «ղումարի» վրա։