Գորիսի բժշկական կենտրոնը միացել է համամարզային շաբաթօրյակին Սյունիքում
Սյունիքի մարզում մեկնարկած համամարզային շաբաթօրյակի շրջանակում ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Գորիսի բժշկական կենտրոնը։ Կենտրոնի աշխատակիցները միացել են տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալով շրջակա միջավայրի խնամքի և համայնքային նախաձեռնությունների իրականացման գործում։