Ապրիլի 26-ին Գորիս համայնքում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ
Գորիս համայնքում ապրիլի 26-ին կկազմակերպվի համամարզային շաբաթօրյակ, որի շրջանակում կիրականացվեն տարածքների մաքրման, աղբահանության, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել համայնքի էկոլոգիական վիճակը և ապահովել ավելի մաքուր ու խնամված միջավայր բնակիչների համար։