Քաղցկեղի վիրահատություն և բուժում Գորիսի ԲԿ-ում
Գորիսի բժշկական կենտրոն-ում 56-ամյա պացիենտի մոտ հայտնաբերված հաստ աղու քաղցկեղը ենթարկվել է վիրահատական և քիմիաթերապևտիկ բուժման։ Հետազոտությունների արդյունքում հիվանդության առաջընթաց չի արձանագրվել։
Գորիսի բժշկական կենտրոն-ում 56-ամյա պացիենտի մոտ հայտնաբերված հաստ աղու քաղցկեղը ենթարկվել է վիրահատական և քիմիաթերապևտիկ բուժման։ Հետազոտությունների արդյունքում հիվանդության առաջընթաց չի արձանագրվել։
Գորիսում մայիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, համայնքապետարանի հարակից Վիենի պուրակում կանցկացվի մշակութային միջոցառում՝ նվիրված Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվան։
Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանի դեմ նոր ագրեսիան աղետալի կլինի ԱՄՆ-ի համար։ «Պատմությունը կգրանցի, որ Իրանի ժողովուրդը խորտակել է ամերիկյան գերտերությունը Պարսից ծոցում և Օմանի ծովում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռեզայիի խոսքը մեջբերում է Press TV իրանական հեռուստաալիքը։ Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի համար…
Nush fitness club-ում նշում են՝ ցանկալի արդյունքի հասնելու համար մարզումները բավարար չեն։ Մասնագետները շեշտում են սննդաբանության կարևորությունը՝ որպես արդյունավետ ֆիթնեսի հիմնական բաղադրիչ, և առաջարկում են շաբաթական սեմինարներ՝ առողջ սովորություններ ձևավորելու համար։
Գորիս համայնքը ներկայացնող ըմբիշ Էդիկ Մարտիրոսյանը հաջողությամբ հաղթահարել է մրցափուլերը և դուրս եկել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։ 86 կգ քաշային կարգում նա կպայքարի չեմպիոնի կոչման համար։
Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանը փորձում է վերարտադրել ամերիկյան զինտեխնիկան՝ կիրառելով հակադարձ ինժեներիա։ Սա վկայում է, որ հակամարտությունը դուրս է գալիս դասական ռազմական շրջանակներից և ընդգրկում նոր՝ տեխնոլոգիական ոլորտներ։
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը աշխատանքային այցով եղել է Խնածախ, Քարաշեն, Վաղատուր և Խոզնավար բնակավայրերի նախակրթարաններում։ Ուսումնասիրվել են պայմաններն ու խնդիրները, տրվել են հանձնարարականներ՝ դրանց արագ լուծման համար։
Ապրիլի 24-ին «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մասնագետների թիմը այցելել է Գորիսի բժշկական կենտրոն՝ իրականացնելու երեխաների անվճար խորհրդատվություն և բուժզննում։ Այցի ընթացքում մանկական էնդոկրինոլոգը, նյարդաբանը, ուրոլոգ-վիրաբույժը, մաշկաբանը և մանկական քիթ-կոկորդ-ականջաբանը համատեղ իրականացրել են ընդունելություն, որի արդյունքում հետազոտվել է շուրջ 220 երեխա։ Նախաձեռնությունը միտված էր բարձրացնելու երեխաների առողջապահական ծառայությունների հասանելիությունը և ապահովելու մասնագիտական աջակցություն մարզային բնակչությանը։
Ապրիլի 29-ից մինչև մայիսի 3-ը Գորիս քաղաքում կանցկացվի հանրապետական նկարչական սիմպոզիում՝ «Բակունցյան Կյորես» խորագրով։ Նախաձեռնությունը կազմակերպվում է Ակսել Բակունց գիտամշակութային հիմնադրամ-ի, ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է վերաիմաստավորել Բակունցյան բնաշխարհը ժամանակակից կերպարվեստի լեզվով և զարգացնել Գորիսը որպես ստեղծագործական ակտիվ մշակութային կենտրոն։