Գորիսում հարգանքի տուրք է մատուցվել հերոսների հիշատակին. տեսանյութ

Գորիսի համայնքապետարանի աշխատակիցները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները, զինվորականներ այցելել են Գորիսի զինվորական պանթեոն։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել և խնկարկել հայրենի հողի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին։

Continue ReadingԳորիսում հարգանքի տուրք է մատուցվել հերոսների հիշատակին. տեսանյութ

Նարեկ Կարապետյանն առաջարկում է փոքր ձեռնարկատերերին չհարկելու իր բանաձևը. թիրախին է խփում

Հենց սա է իրական խնդիրը ։ Շատ կոնկրետ լուծում , որն հաշվի է առնում իրականությունը ։ Հազար ենք ասել , որ փոքրին նեղելը խոշորին վերահսկելու համար՝ դա ամենամեծ ճնշումն է , քանի որ փոքր բիզնեսն է հենց ամենաանպաշտպանը և հենց մի փոքր սեղմեն , կարող է չդիմանալ ու հանձնվել ։ Իսկ ով է հաշվի առնում , թե ինչ հույսերով են մարդիկ բիզնես բացում , որտեղից են ներդրման գումար ճարում , ինչքան են ավել աշխատում , որ մի քայլ առաջ ընկնեն, մի տեղ զբաղեցնեն եղած բիզնես համակարգում , որն հաճախ քվոտավորված է ու թշնամաբար տրամադրված։

Continue ReadingՆարեկ Կարապետյանն առաջարկում է փոքր ձեռնարկատերերին չհարկելու իր բանաձևը. թիրախին է խփում

Ցիցերոնն իր տղաներին սովորեցնում էր սեփական տեսակետը պաշտպանել հիմնավոր խոսքով, ոչ թե գոռգոռոցով

Ըտանեկան բանավեճերից ծնվում են առաջնորդներ։ Հին Հռոմում հայրը ոչ թե ընկեր էր, այլ ուսուցիչ։ Ցիցերոնն իր տղաներին սովորեցնում էր սեփական տեսակետը պաշտպանել հիմնավոր խոսքով, ոչ թե գոռգոռոցով։ Երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ ծավալում էր բանավեճ՝ վարկած, փաստարկ, հակափաստարկ։ Եթե երեխան չէր կարողանում հիմնավորել իր կարծիքը՝ զրկվում էր դրա իրավունքից։ Դա դաժանություն չէր համարվում, այդկերպ սովորեցնում էին մարզել մտածողությունը։ Ժամանակակից շատ երեխաներ մեծանում են լռության կամ քաոտիկ աղմուկի մեջ, նրանց չեն սովորեցնում միտք կառուցել։

Continue ReadingՑիցերոնն իր տղաներին սովորեցնում էր սեփական տեսակետը պաշտպանել հիմնավոր խոսքով, ոչ թե գոռգոռոցով

Չգիտեմ ով է ասել, բայց լավ է ասել․․․

Եթե դու զենք վերցնես, ու ես էլ զենք վերցնեմ, մենք կարող ենք խոսել ՕՐԵՆՔԻ մասին։ Եթե դու դանակ վերցնես, ու ես էլ դանակ վերցնեմ, մենք կարող ենք խոսել ԿԱՆՈՆՆԵՐԻ մասին։ Եթե դու անզեն լինես, ու ես էլ անզեն, մենք կարող ենք խոսել ԽԵԼՔԻ մասին։ Եթե դու զենք ունես, ու ես էլ դանակ, այդ ժամանակ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ քո ձեռքում է։ Եթե դու զենք ունես, ու ես անզեն եմ, այդ ժամանակ իմ կյանքը քո ձեռքերում է։ Օրենքը, կանոնները, բարոյականությունը այն ժամանակ են իմաստավորվում, երբ մենք հավասար պայմաններում ենք։

Continue ReadingՉգիտեմ ով է ասել, բայց լավ է ասել․․․

3 կրոն եմ մանրամասներով ուսումնասիրում, բոլորի մեջ էլ մեծամտությունը մեղք է. Նելլ Քյարունց

Մեծամտությունը կարող է մարդկանց հասցնել անդունդի… եւ միչեւ նրանց պատժելը, մարդը կարող է ինքն իրեն վնաս հասցնել…մեր օրերում առանց թագի իրենց թագավոր զգացողները կամ հռչակողները կարող են գահավիժել վայրկյանների ընթացքում…պատմեմ՝ քանի գահավիժման եմ ներկա եղել… Ուժեղ մարդը համեստ է, ասվածասեր է… մարդիկ, երբ ընկածին բարձրացնելու տեղ , մի լավ խփում են, շատ են սպասել այդ մարդու ընկնելուն… ես նախանձում եմ Աստծո կամքով ապրող մարդկանց, ուժեղ մարդկանց, ես նախանձում եմ ուժեղ հավատքով ու ստեղծող մարդկանց… երազած գահերը, մատերիալը ինձ չեն զարմացնում, Ձեր ստեղծած կլանները, մեջքից խփող փայլող դանակներն ինձ երբեք չեն սարսափեցրել, երբեք չեմ վախեցել ցույց տալ իմ ձանձրույթն այն մարդկանց հանդեպ, որոնք բացի մարդու բացակայության ժամանակ նրան բզկտելուց, ոչինչ չգիտեն անել, ու հաջորդ օրը, հրես,մյուս բացակայի հերթն է…

Continue Reading3 կրոն եմ մանրամասներով ուսումնասիրում, բոլորի մեջ էլ մեծամտությունը մեղք է. Նելլ Քյարունց

Ֆրանսիայում երեխաներին արգելելու են օգտագործել սոց.ցանցեր

Մակրոնը խնդրել է օրենսդիրներին արագացնել 15 տարեկանից փոքրերի համար սոցիալական ցանցերին հասանելիությունը սահմանափակող օրենքի ընդունման գործընթացը, որպեսզի այն ուժի մեջ մտնի այս տարվա սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբից։ «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում, մեր երեխաների և դեռահասների զգացմունքները չեն վաճառվում կամ մանիպուլյացիայի չեն ենթարկվում ամերիկյան հարթակների կամ չինական ալգորիթմների կողմից», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Continue ReadingՖրանսիայում երեխաներին արգելելու են օգտագործել սոց.ցանցեր

«Ահեղ Դևը», կամ ինչպես հայ մարտիկը «չար կատակ» խաղաց թշնամու գլխին

Նա շատ էր սիրում ռադիոկապով ձեռք առնել ադրբեջանցիներին։ Մի անգամ հերթական փոխհրաձգության ժամանակ Դավիթը որսում է թշնամու ռադիոկապի հաճախությունը և նմանակելով Միխայիլ Գորբաչովին ասում է. «Ադրբեջանցի թանկագին ընկերներ, ես ու Ռաիսա Մաքսիմովնան այստեղ խորհրդակցեցինք և որոշեցինք ձեզ շնորհավորել գարնան գիշերահավասարի օրվա առիթով»։ Առաջին րոպեներին ադրբեջանցիները ապշահար լռում են. նրանք չեն հասկանում, թե ի՞նչ գործ ուներ ԽՍՀՄ նախագահը հայերի դիրքում՝ իր կնոջ հետ։ Բայց քիչ անց նույն ռադիոկապով ադրբեջանցի հրամանատարն ասում է նրանց. «Դա Գորբաչովը չէ, դա անիծյալ Դևն է՝ մեր նյարդերի հետ է խաղում...» Ադրբեջանցիներն ուժեղ...

Continue Reading«Ահեղ Դևը», կամ ինչպես հայ մարտիկը «չար կատակ» խաղաց թշնամու գլխին