Հայտնի են Տեղ համայնքի մասնակցային բյուջետավորման քվեարկության արդյունքները

Ամփոփելով Տեղ համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման քվերկության արդյունքները՝ հաղթող ճանաչվեցին երկու ծրագրեր։ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ ՍԵՆՅԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ 161 ձայն : ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՂԱՇԱՐ ԿՈՉՎՈՂ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԿՈՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ 221 ձայն: Շնորհավորում ենք հաղթող ճանաչված առաջարկների հեղինակներին և ցանկանում ենք նոր համագործակցություններ:

Continue ReadingՀայտնի են Տեղ համայնքի մասնակցային բյուջետավորման քվեարկության արդյունքները

Տաթև համայնքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Տաթև համայնքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները։ Գործընթացն իրականացվում է «Բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի կողմից։ Աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաև Տաթև համայնքի ավագանու անդամ, Շինուհայր բնակավայրի բնակիչ Եգոր Փարսյանը։

Continue ReadingՏաթև համայնքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները
«Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» սուտ էր և կեղծավորություն․ Կանադայի վարչապետ
TOPSHOT - Canada's Prime Minister Mark Carney delivers a speech during the World Economic Forum (WEF) annual meeting in Davos on January 20, 2026. The World Economic Forum takes place in Davos from January 19 to January 23, 2026. (Photo by Fabrice COFFRINI / AFP)

«Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» սուտ էր և կեղծավորություն․ Կանադայի վարչապետ

Մարկ Քարնին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հանդես է եկել աննախադեպ խոստովանությամբ՝ փաստացի հաստատելով այն ամենը, ինչի մասին տարիներ շարունակ գրում էին արևմտյան հեգեմոնիայի քննադատները: «Մենք հասկանում էինք, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի մասին պատմությունը մասամբ կեղծ էր` ուժեղագույններն իրենց ազատում էին կանոններից, երբ դա իրենց հարմար էր, իսկ առևտրային նորմերը կիրառվում էին ասիմետրիկ կերպով: Մենք նաև գիտեինք, որ միջազգային իրավունքը կիրառվում է տարբեր խստությամբ՝ կախված նրանից, թե ով է մեղադրյալը կամ զոհը», — հայտարարել է Քարնին:

Continue Reading«Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» սուտ էր և կեղծավորություն․ Կանադայի վարչապետ

Մանթաշյանց Բիզնես Ակումբի գործարար այցը Գորիս

Մանթաշյանց Բիզնես Ակումբը գործարար այց իրականացրեց Գորիս՝ նպատակ ունենալով բացահայտել մարզային բիզնեսի ներուժը, ճանաչել տեղական ձեռնարկատիրական միջավայրը և ձևավորել երկարաժամկետ համագործակցությունների հիմք։ Այցի շրջանակում տեղի ունեցան հանդիպումներ տեղական բիզնեսների, ներդրումային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին Սյունիքի մարզի տնտեսական հնարավորությունները, զբոսաշրջության, արտադրության և ծառայությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ համագործակցության հնարավոր ուղիները։

Continue ReadingՄանթաշյանց Բիզնես Ակումբի գործարար այցը Գորիս

Փետրվարի 6-ին ուզում եմ միջոցառում+սոցիալական ներդրում կազմակերպել Գորիսում․ Մայիս Մարգարյան

Տարիներ առաջ ձևավորվեց ծննդյան նվերները սոցիալական նախագծերին ուղղելու մշակույթը։ Բայց 2 տարի առաջ ընկերներիս մոտ նոր մակարդակ տեսա. մարդիկ իրենց տոն օրով «նեղություն» են կրում՝ մարաթոն են վազում կամ սար բարձրանում, որ օգտակար լինեն։ Ես էլ վարակվել եմ․ այս տարի փետրվարի 6-ին ուզում եմ միջոցառում+սոցիալական ներդրում կազմակերպել Գորիսում։ Երևանից / դրսից մարզեր տեղափոխված / վերադարձած մասնագետները հանդիպեն Սյունիքի երիտասարդների հետ ու կիսվեն մարզերում երջանիկ լինելու կենսափորձով։ Գումարը կբավականացնի 2026-ին Սյունիքում ևս 2 ակտիվություններ անելու համար։

Continue ReadingՓետրվարի 6-ին ուզում եմ միջոցառում+սոցիալական ներդրում կազմակերպել Գորիսում․ Մայիս Մարգարյան

Ստորագրահավաք ի աջակցություն Գոռ Մինասյանի․ Նավասարդ Խաչատրյան

Ես չեմ ուզում անդրադառնալ դատական գործին, այնտեղ առկա` ներկայացված մեղադրանքներին, ու խոսել դրաանց մասին կամ ընդհանրապես շոշափել այդ թեմաները: Քանի որ, ինչպես հասկանում եմ, այս գործը դուրս է եկել օրենքի շրջանակից` օրինականության մասշտաբներից, ու վերածվել` նմանվել է ավելի շատ Գոռի դեմ անձնական ինչ-որ պայքարի: Ես հասկանում եմ, ընդունում եմ` որ մարդիկ կարող են` ինչ-ինչ պատճառներով մարդկանց չսիրել, չնդունել, ատել նույնիսկ, դա նորմալ դարձած աննորմալ երևույթ է, բայց դե` ամեն դեպքում, դա կապ չունի օրենքի հետ, ու չպետք է օրենքն ու օրինապահը օրինազանցություններ թույլ տան, տրորեն օրենքնը` անձնականը խառնելով օրինականին:

Continue ReadingՍտորագրահավաք ի աջակցություն Գոռ Մինասյանի․ Նավասարդ Խաչատրյան

Մաթեմատիկայի օլիմպիադայի փուլերը․ Կապանի մաթեմատիկայի խմբակ

Մաթեմատիկայով հետաքրքրվող բոլոր 5-12-րդ դասարանցի աշակերտները իրավունք ունեն գրանցվել և մասնակցել օլիմպիադայի առաջին՝ դպրոցական փուլին, որը կազմակերպվում է իրենց դպրոցներում։ Այս փուլի խնդիրները չնայած բարդ են դպրոցական ծրագրում ներառված խնդիրներից, բայց այնուամենայնիվ բավական հեշտ են, որպեսզի հետաքրքրասեր աշակերտները կարողանան լուծել դրանց գոնե մի մասը։ Այս փուլում հաջողության հասած աշակերտները անցնում են երկրորդ՝ մարզային փուլ։ Այստեղ մրցույթն ավելի լուրջ է, և աշակերտները ներկայացնում են իրենց մարզի լավագույն արդյունքները ու մրցում մարզկենտրոնում կազմակերպված օլիմպիադայում:

Continue ReadingՄաթեմատիկայի օլիմպիադայի փուլերը․ Կապանի մաթեմատիկայի խմբակ

Lույս է ընծայել «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․) ուսումնասիրությունը

Սույն ուսումնասիրությամբ հեղինակն անդրադարձել է 2020-2025 թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների, էթնիկ զտման և ռասայական խտրականության հետևանքով Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման քաղաքականությանը, մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության գործիքակազմին։ Մենագրության մեջ քննվում են զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային համակարգը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի հայկական մշակութային ժառանգության՝ միջազգային սկզբունքների դիտանկյունից անօրինական թիրախավորման դեպքերը, դրա ոչնչացման և յուրացման միջոցները:

Continue ReadingLույս է ընծայել «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․) ուսումնասիրությունը