Տեղում կնշեն Տեառն ընդ առաջը․ տեսանյութ
✨️ Տեղ համայնքի սիրելի նորապսակներ, Տեղեկացնում ենք, որ ազգային և հոգևոր արժեքների պահպանման, ինչպես նաև համայնքային ավանդույթների շարունակականության նպատակով կազմակերպվում է Տեառնընդառաջի ավանդական տոնակատարություն։ 🔥 Տոնակատարության շրջանակում նախատեսվում է նորապսակ զույգերի մասնակցությամբ խորհրդանշական արարողություն, որի ընթացքում նորաստեղծ ընտանիքները կմասնակցեն Տրնդեզի կրակի շուրջ իրականացվող ավանդական արարողությանը՝ ստանալով օրհնություն, բարեմաղթանք և համայնքի ջերմ աջակցությունը։ 📍 Սույն առիթով խնդրում ենք վերջին մեկ տարվա ընթացքում ամուսնացած զույգերին մոտենալ Տեղի համայնքապետարան և նախապես գրանցվել՝ Տեառնընդառաջի միջոցառմանը մասնակցելու նպատակով։ 🎁 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջոցառման ավարտին Տեղ համայնքապետարանի կողմից նորապսակ զույգերին կտրամադրվեն նվերներ՝ որպես համայնքի հոգատարության, գնահատանքի և բարեմաղթանքի խորհրդանշական արտահայտություն։ Վայրը` Կոռնիձորի պուրակ Օրը` 13.02.2026