Խոջայական մի շատ հզոր դինաստիայի մասին հակիրճ պատմություն
Շահրիմանյանները Հնդկաստան են ուղարկում իրենց ամենավստահելի և ճարպիկ երիտասարդներին, որոնք անպայման հայեր էին։ Հայերը սովորում են տեղական լեզուները, հագնվում տեղացիների պես, ինչը թույլ էր տալիս մտնել հանքերի տարածք, որտեղ եվրոպացիներին (սպիտակամորթներին) արգելված էր մտնել, իսկ մտնողներին էլ վաճառում էին եռակի թանկ։ Շահրիմանյանները գնում էին ոչ թե փայլուն, կտրած ադամանդը, այլ հում քար։ Հում ադամանդը նման է սովորական պղտոր ապակու կտորի։ Միայն պրոֆեսիոնալը կարող է հասկանալ՝ դրա ներսում «ադամանդ» կա՞, թե՞ ոչ։ Նրանք զարգացրել էին այնպիսի հմտություն, որը թույլ էր տալիս լույսի տակ զննել քարը և որոշել դրա արժեքը։ Կոպեկներով գնելով «կեղտոտ քարը»՝ նրանք այն տանում էին Եվրոպա, Վենետիկում և Ամստերդամում վարձում լավագույն հրեա և ֆլամանդացի վարպետներին, մշակում ու վաճառում որպես ադամանդ։