Գորիսի երկրագիտական թանգարանը իր ֆոնդում ամփոփում է Մեծ հայրենականի մասնակիցների մի հարուստ ժառանգություն

Գորիսի և Գորիսի գյուղերի բնակչության մեծ մասը մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու իր հավատացյալ երկիրը։ Հազարավորների կյանքն ընդհատվեց, մնացյալները վերադարձան՝ ապրելու իրենց փրկած հայրենիքում։ Գորիսի երկրագիտական թանգարանը իր ֆոնդում ամփոփում է Գորիսի տարածաշրջանի Մեծ հայրենականի մասնակիցների մի հարուստ ժառանգություն. հուշամեդալներ, զինվորական իրեր Ինքնակենսագրականներ հուշամատյաններ լուսանկարներ նամակներ

Continue ReadingԳորիսի երկրագիտական թանգարանը իր ֆոնդում ամփոփում է Մեծ հայրենականի մասնակիցների մի հարուստ ժառանգություն

Գորիսում կառուցվում է նոր աղբավայր

Գորիսում մեկնարկել է հսկայածավալ մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ ծածկել գործող աղբավայրը և դրա փոխարեն հիմնել քաղաքի ամենագեղեցիկ այգիներից մեկը՝ ստեղծելով նոր, կանաչապատ և բարեկարգ հանգստի միջավայր բնակիչների համար։ Աշխատանքներն արդեն սկսվել են, ինչի արդյունքում տարածքը մաքրվում է աղբից, իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, հիմնանորգվում են ճանապարհներ։

Continue ReadingԳորիսում կառուցվում է նոր աղբավայր

Յ․ Բախշյանի անվան դպրոցի թիմը ֆուտզալի առաջնության չեմպիոն

Մայիսի 15-ին Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրեց «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի դպրոցականների առաջնության համայնքային փուլը։ Մրցաշարին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 13-15 տարեկան աշակերտների թիմերը։ Լարված և դիտարժան պայքարի արդյունքում մրցանակային տեղերը զբաղեցրեցին հետևյալ թիմերը. 1-ին տեղ՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմ, 2-րդ տեղ՝ Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի թիմ, 3-րդ տեղ՝ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի և Գորիսի Ա. Բակունցի անվան ավագ դպրոցի թիմեր:

Continue ReadingՅ․ Բախշյանի անվան դպրոցի թիմը ֆուտզալի առաջնության չեմպիոն

Գորիսում մեկնարկում է «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման» խոշոր ծրագիրը

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին, Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցին, Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի (SYUNIK DMO) հիմնադիր անդամներ` ծրագրի մանրամասները քննարկելու նպատակով:

Continue ReadingԳորիսում մեկնարկում է «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման» խոշոր ծրագիրը

Շինուհայրի փոքրիկները մեծ հետաքրքրությամբ ներկայացրին Արեգակնային համակարգի մոլորակները

Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի նախադպրոցական հաստատության միջին Ա խմբի սաների մասնակցությամբ անցկացվեց բաց պարապմունք՝ «Մոլորակներ» թեմայով։ Փոքրիկները մեծ հետաքրքրությամբ ներկայացրին Արեգակնային համակարգի մոլորակները, դրանց առանձնահատկությունները։ Պարապմունքը նպաստեց երեխաների ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը, երևակայության ընդլայնմանը և տիեզերքի մասին նախնական գիտելիքների ձևավորմանը։ Բաց պարապմունքը անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում՝ արժանանալով ներկաների բարձր գնահատանքին:

Continue ReadingՇինուհայրի փոքրիկները մեծ հետաքրքրությամբ ներկայացրին Արեգակնային համակարգի մոլորակները

Սյունիքում փակվող դպրոցների ուսուցիչները ոտքի են կանգնում

Տեղեկացվում է Սյունիքի մարզի փակման ենթակա դպրոցների ուսուցիչներին, ծնողներին և գյուղաբնակներին, որ գործընթացի չեղարկմանն ուղղված հանրային գործընթաց սկսելու համար ձևավորվել է «Սյունիքի մարզային խորհուրդը»։ Բոլոր նրանք, ովքեր հաշտ չեն գյուղերի ոչնչացման այս ծրագրի հետ կարող են միանալ՝ միասին կանխելու այս քայքայիչ ծրագիրը։ Հեռ. 098 887894, 043 043607

Continue ReadingՍյունիքում փակվող դպրոցների ուսուցիչները ոտքի են կանգնում

ԳՕ Կենտրոնն իր թիմի կազմում ընդունեց Դեյգն Վալենթայնին

ԳՕ Կենտրոնն իր թիմի կազմում ընդունեց Դեյգն Վալենթայնին/Dagen Valentine՝ որպես ուսումնական ծրագրերի եւ զարգացման գծով պատասխանատու: Վերջին 6 տարիներին Հայաստանում Միջազգային Կրթության Ամերիկյան Խորհուրդների /American Councils for International Education Armenia/ տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո Դեյգն Վալենթայնը տեղափոխվել է Գորիս համայնք: Այժմ ԳՕ Կենտրոնն առավել մեծ եռանդով կշարունակի իր աշխատանքը՝ միտված համայնքում կրթության որակի բարելավմանը :

Continue ReadingԳՕ Կենտրոնն իր թիմի կազմում ընդունեց Դեյգն Վալենթայնին

Շուռնուխի սահմանապահ դպրոցում շախմատը պարզապես առարկա չէ

Շուռնուխի սահմանապահ դպրոցում շախմատը պարզապես առարկա չէ․ այն մտածելու, կանխատեսելու և ճիշտ որոշումներ կայացնելու արվեստ է։ Այսօրվա բաց դասը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երեխաները սովորում են ոչ միայն խաղալ, այլև ռազմավարորեն մտածել, համբերատար լինել և յուրաքանչյուր քայլի պատասխանատվությունը կրել։ Սահմանապահ գյուղում հատկապես կարևոր է ունենալ սուր միտք, ամուր…

Continue ReadingՇուռնուխի սահմանապահ դպրոցում շախմատը պարզապես առարկա չէ

Մարդկանց հետապնդում են իրենց դիրքորոշումն արտահայտելու համար․ Արա Պողոսյան

Մեկը կարա՞ բացատրի, թե ինչի են մարդու կարգավիճակը նշում, կամ` ի՞նչ է նշանակում «հրահանգել է չընտրել քպ-ին»: «Прагон» բառի վրա ծվծվացող աչոնները ամեն դեպքում մի օր անպայման լսելու են իրենց մասին «Прагон» ու հենց իրենց կողմից հետապնդվող Արտեմից են փրկություն խնդրելու։ Մեկը կար, որ կալանքի ժամանակ փրկություն էր խնդրում... Չի‘ կարելի քաղաքականությունը դարձնել էսքան էժան, էսքան «բեսպրեդել»: Գրվածը ենթամշակույթի մասին չէ, այլ մարդ լինելու, Հայրենիք ու սրբություն ճանաչելու մասին է... Հետո մի բան էլ. Հարցրե‘ք իմացողներին, թե Արցախի առաջին պատերազմի ժամանակ Արտեմի նման տղերքը ինչեր են արել մեր հաղթանակի համար...

Continue ReadingՄարդկանց հետապնդում են իրենց դիրքորոշումն արտահայտելու համար․ Արա Պողոսյան

Հայերն անգամ դրանց մզկիթները վերանորոգեցին, պահին պաշտպանին որպես մշակութային արժեք, սաղ տվիիիր, հանձնիիր․․․

Վայ «տնաշեեեն», մենակ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը, քո սարքած թութակ, գունավոր դպրոցներից շքեղ ու մի լուսավոր հաստատություն էր: ԱՐՊՀ - ի շենքը, մի չքնաղ նորակառույց շենք էր, որն անգամ չհասցրեցին վայելել: 2016 ին Թալիշի դպրոցը ռմբակոծվեց, իսկ 2017 ին արդեն մի նորակառույց, սիրուն շենք էր կառուցված : Չտեզ գյոռմամիշներ, դպրոցները, որոնք դուք կառուցում եք, դեռ չօգտագործած քանդուքարափ է լինում : Գյումրու թիվ 41 դպրոցի պատերը գունավոր սարքել եք, բայց մարդավարի տանիք չեք սարքել, ամբողջ պատերը անձրևից հետո ջուր է: Երկու անգամ եմ անցել կողքից ու հազիվ եմ ինձ զսպել, որ չիջնեմ տաքսիից ու տնօրենին ասեմ, տեր կանգնի´, էս իմ, քո մյուսի գումարով է սարքած, մի տարի հետո ծլեպահան կլինի:

Continue ReadingՀայերն անգամ դրանց մզկիթները վերանորոգեցին, պահին պաշտպանին որպես մշակութային արժեք, սաղ տվիիիր, հանձնիիր․․․