Վայրկյան առաջ ուզում էի կանտակտի մեջ մտնել նրանց հետ, ովքեր Հադրութից անարգել հասել էին Սղնախ

Գյուղ մտնելուն պես սպեցի կամանդիրը պիկապի վրայից կորդով լիկվիդացրեց Սղնախի գերեզմանի մեջ գտնվող АГС-ի հաշվարկը։ Նոր էինք մտել գյուղ, հանկարծ լսվեց առաջին կրակոցը դիմացի տան դարպասի տակից և կողքիս տղեն ընկավ գետնին, ում չէի ճանաչում։ Այդ պահին մեզ ճիշտ իրավիճակին վերադարձրեց սպեցի կարճահասակ, բայց հնարամիտ հրամանատարը, ով արագ կողմնորոշվելով գոռաց՝ կանտակտ աջից և մուխայով առաջին հարվածը տվեց մեջները, որից հետո գոռալով ասաց՝ նետել նռնակները։ Մոտ 22 հոգի էինք ու արդեն ունեինք մեկ զոհ։ Թվում էր, թե դասական օրինակի նման պետք է մինչ 20 վարկյանը ոչնչանայինք, բայց արագ կողմնորոշվելու շնորհիվ սկսեցինք ճնշել նրանց։

Continue ReadingՎայրկյան առաջ ուզում էի կանտակտի մեջ մտնել նրանց հետ, ովքեր Հադրութից անարգել հասել էին Սղնախ

Եթովպիան այլևս չի սահմանափակվի «ծով մուտք չունենալու» իրավիճակով

Երկու միլիոն մարդ չպետք է խեղդվի և սահմանափակի 200 միլիոն մարդու։ հայտարարել է՝ Եթովպիայի բանակի շտաբի պետ, գեներալ Բիրհանու Ջոլան։ Նա խոստացել է, որ Եթովպիան այլևս չի սահմանափակվի «ծով մուտք չունենալու» իրավիճակով՝ Մենք երեսուն տարի քնած ենք եղել, հիմա արթնացել ենք և այլևս չենք քնելու։ Մենք կապահովենք խաղաղություն, զարգացում և մեր մուտքը դեպի ծով՝ ցանկացած անհրաժեշտ միջոցով։ Արդեն մի քանի շաբաթ է, որ նաև իրավիճակը շատ է լարվել նաև Սուդանում, որտեղ միմյանց դեմ պրոքսի պատերազմ են վարում ԱՄՆ-ն, Իսրայելը, Թուրքիան, Անգլիան մի կողմից, և Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը միյուս կողմից։

Continue ReadingԵթովպիան այլևս չի սահմանափակվի «ծով մուտք չունենալու» իրավիճակով

Մեր բռնցքամարտիկները Գեղարքունիքից վերադարձել են ոսկե մեդալներով

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի կազմավորման 11-րդ տարելիցին նվիրված բռնցքամարտի բաց առաջնություն, որին մասնակցում էին Երևանը և ՀՀ մարզերը ներկայացնող պատանի բռնցքամարտիկներ։ Մրցաշարին մասնակցում էին նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի բռնցքամարտիկները, ովքեր գերազանց հանդես եկան և նվաճեցին 6 ոսկե մեդալ

Continue ReadingՄեր բռնցքամարտիկները Գեղարքունիքից վերադարձել են ոսկե մեդալներով

Բանկային համակարգո՞ւմ էլ է «բարդակ» տիրում. Դավիթ Խաժակյան

Տեղեկացնում է, որ տեղյակ են, որ այդ քաղաքացին չէ՛, որ դիմել է վարկի համար։ Տեղեկացնում է, որ այդ վարկը բանկը ձևակերպել է կեղծ նույնականացման քարտի հիման վրա։ Տեղեկացնում է, որ այդ գումարը բանկը փոխանցել է քաղաքացու հետ կապ չունեցող հաշվեհամարի։ Քաղաքացուն նման զեղծարարության մեջ ներգրավելու համար ներողություն խնդրելու փոխարեն, բանկը առաջարկում է քաղաքացուն հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այլապես քաղաքացու տվյալները կփոխանցվեն համապատասխան գործակալությանը՝ վարկային պատմությունը փչացնելու հետևանքով։

Continue ReadingԲանկային համակարգո՞ւմ էլ է «բարդակ» տիրում. Դավիթ Խաժակյան

Մանկական բժշկական առաքելություն Գորիսում և Վաղատուրում

Փարիզի մանկաբույժ դոկտոր Ստեֆան Բերբերյանը «Սանթե Արմենի» (Առողջ Հայաստան) կազմակերպության կամավոր աշխատակցի կարգավիճակով իրականացրել է բժշկական առաքելություն Սյունիքի մարզում։ Հոկտեմբերի 18-ին նա բազմաթիվ խորհրդատվություններ է անցկացրել Գորիսի մանկական վերականգնողական կենտրոնում, իսկ հոկտեմբերի 19-ին շարունակել է իր աշխատանքը Վաղատուր գյուղի ամբուլատորիայում։

Continue ReadingՄանկական բժշկական առաքելություն Գորիսում և Վաղատուրում

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի վերանորոգված գրադարանը շարունակում է համալրվել նոր գրականությամբ

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» #քրեակատարողական հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Տիգրան քահանա Հակոբյանը քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչության անունից հիմնարկի գրադարանին նվիրաբերել է 53 անուն հոգևոր և աշխարհիկ գիրք։ Նախաձեռնությունը նպատակ ունի ազատազրկված անձանց հնարավորություն ընձեռել հաղորդակից լինելու հոգևոր մտքի և ազգային մշակույթի վեհագույն արժեքներին, խորացնելու նրանց հոգևոր կրթությունն ու ինքնաճանաչման ճանապարհը, ինչպես նաև խրախուսելու ընթերցանության մշակույթի զարգացումը քրեակատարողական հիմնարկներում։

Continue Reading«Գորիս» քրեակատարողական հիմնարկի վերանորոգված գրադարանը շարունակում է համալրվել նոր գրականությամբ

Շուռնուխ գյուղի բնակչուհի Մարինե Հակոբյանը Գորիսի ԲԿ֊ին է հղել իր շնորհակալական խոսքը

Ես շատ շնորհակալ եմ Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բոլոր բժիշկներից, հատկապես մանկաբարձ գինեկոլոգ Կարինե Յոլյանից։ Կցանկանայի բոլորն իմանան, թե ինչ քրտնաջան աշխատանքի շնորհիվ, պայքարով ու վախով ունեցա իմ 6֊րդ բալիկին որը ծնվել է 34 շաբաթականում` 2 կգ քաշով։ Թե ինչ ջանքեր գործադրեցին, որ պահեն բալիկիս, որ ժամանակից շուտ լույս աշխարհ չգա` չեմ կարող նկարագրել։

Continue ReadingՇուռնուխ գյուղի բնակչուհի Մարինե Հակոբյանը Գորիսի ԲԿ֊ին է հղել իր շնորհակալական խոսքը

Գորիսի ԲԿ֊ում կատարվել է հսկա ճողվածքի վիրահատություն

Օրեր առաջ Գորիսի ԲԿ է դիմել 72֊ամյա Լ.Գ.֊ն, գանգատվելով որովայնի ցավերից, աղիների անկանոն աշխատանքից, սրտխառնոցից և որովայնի առաջնային պատի ճողվածքանման արտափքվածությունից։ Լաբորատոր և գործիքային հետազոտութունից հետո բուժառուի մոտ ախտորոշվել է հետվիրահատական հսկա վենտրալ ճողվածք։ Բուժառուի մոտ առկա էր նաև զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ և սրտի իշեմիկ հիվանդություն։ Վիրաբուժ Դավիթ Երիցյանի…

Continue ReadingԳորիսի ԲԿ֊ում կատարվել է հսկա ճողվածքի վիրահատություն

Մեր երկրի և ժողովրդի դեմ հոգևոր վայրագ հարձակումները շարունակվում են

Նրանց երգերում գերակշռում են խավարի, մահվան, հակամարդկային և օկուլտիստական թեմաները։ Սկավառակներից մեկը կոչվում է «սատանայի ստեղծածը», որում երգվում է դիվային, սատանայական ուժերի մասին: Մեկ այլ ալբոմի անունն է. «Ամեն կենդանի բան մեռնում է», որտեղ երգվում է կործանման, մահվան պաշտամունքի, մութ ծեսերի մասին։ Հաջորդ ալբոմը՝ «Դեպի խավար», ներկայանում է որպես խավարի ուժերի գերակայություն, չարի պաշտամունք։ Այսինքն, մեր սրբազան հողի վրա պատրաստվում է կատարվել մի սատանայական ծես, չարի պաշտամունք, դիվային շաբաշ, դժոխային խրախճանք:

Continue ReadingՄեր երկրի և ժողովրդի դեմ հոգևոր վայրագ հարձակումները շարունակվում են