Սյունիքի մարզում հղիների նախածննդյան հսկողության կազմակերպումը և բնական ուղիներով ծննդաբերությունների ցուցանիշները գոհացուցիչ են
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բժշկական կազմակերպությունների տնօրենների, նույն կազմակերպությունների մանկական և մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրել են մարզային կտրվածքով ծառայությունների, ներդրված սքրինինգային ծրագրերի ցուցանիշները, քննարկել աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները: