Ախտորոշիչ հիստերոսկոպիկ հետազոտության իրականացում Գորիսի ԲԿ-ում
Գորիսի ԲԿ-ում ժամանակակից սարքավորումներով և գործիքներով իրականացվում է ախտորոշիչ հիստերոսկոպիա (արգանդի խոռոչի էնդոսկոպիկ հետազոտում), որը համարվում է ժամանակակից և բարձր ինֆորմատիվ մեթոդ արգանդի խոռոչի հիվանդությունների ախտորոշման համար։ Հիստերոսկոպիան իրականացվում է հատուկ օպտիկական գործիքի՝ հիստերոսկոպի միջոցով, որը թույլ է տալիս անմիջականորեն տեսնել արգանդի խոռոչը, հայտնաբերել տարբեր փոփոխություններ և անհրաժեշտության դեպքում միաժամանակ իրականացնել բուժական միջամտություններ։