Որոշ բնակավայրերում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակ

Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ին ➡️ ժամը 12.00-13.00 Ներքին Խնձորեսկ ➡️ժամը 14.00-15.00 Խնձորեսկ, ➡️ ժամը 15.30-16.30 Հարթաշեն ✅Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։

Continue ReadingՈրոշ բնակավայրերում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակ

Այց Քարաշենի անմահ հերոս Նարեկ Մարտիրոսյանի տուն․ տեսանյութ

Նարեկն իր տակավին երիտասարդ կյանքն ու երազանքները թողեց Հայրենիքին` ամուր կանգնելով և մարտնչելով Ջրականում։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը և աշխատակազմը հարգանքի տուրք մատուցեցին Նարեկի հիշատակին։ Համագյուղացիները հպարտությամբ են պատմում Նարեկի մասին, հիշում են, որ մանուկ տարիներին շատ չարաճճի էր, որ գյուղում մի տեսակ պատանիների բանակ ուներ։ Հիշում են նրան արդեն երիտասարդ՝ հարգալից, բարի, մեծերին հարգող, օգնող․․․

Continue ReadingԱյց Քարաշենի անմահ հերոս Նարեկ Մարտիրոսյանի տուն․ տեսանյութ

Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների. հայտարարություն

Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ կառավարության 20.06.2025 թ. N 825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։ Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը։

Continue ReadingԻ գիտություն Տեղ համայնքի բնակիչների. հայտարարություն

«Գորիսի Ոսկե Կորիզը» Միլենա Լալայան

Միլլանան ստեղծագործում է և' արձակ, և' չափածո, ոգևորվում է իր ստեղծագործություններն ու ասմունքը գնահատողներով, ընդունում առողջ քննադատությունը: Սիրում է ստեղծագործել հայրենիքի ցավի ու վերքի, նրա պայծառ ապագայի և գալիք արևածագի թեմաներով։

Continue Reading«Գորիսի Ոսկե Կորիզը» Միլենա Լալայան

Նոր սկանդալ․ԵԽԽՎ պաշտոնյան կոռուպցիոն կապի մեջ է Բաքվի հետ եւ տապալել է Ռուբեն Վարդանյանի հարցով բանաձեւը

Յուդկիվսկայի ամուսինը՝ ԵԽԽՎ նախկին պաշտոնյա է, ուկրաինացի քաղաքական գործիչ՝ ծնունդով Բաքվից, ներկայումս կոռուպցիոն սկանդալի կիզակետում է՝ որպես մեղադրյալ, մշտապես պրոադրբեջանական-պրոալիևյան դիքորոշումներ է պաշտպանել։

Continue ReadingՆոր սկանդալ․ԵԽԽՎ պաշտոնյան կոռուպցիոն կապի մեջ է Բաքվի հետ եւ տապալել է Ռուբեն Վարդանյանի հարցով բանաձեւը

Ուկրաինացիները արդեն մի քանի ամիս է Ադրբեջանում վարժանք են անցկացնում եւ պատրաստում անօդաչուների մեծ թվով զինվորական օպերատորներ

Այս վիճակում Ադրբեջանը կարող է գնալ տեխնոլոգիական՝ տեխնիկական հարձակման առանց մարդկային ուժերի ներգրավմամբ՝ կառավարելով անօդաչուները գաղտնի բունկերից։ Կասե՞ք դա հնարավոր չէ, նայեք ռուս֊ուկրաինական ռազմաճակատում ինչ ինտենսիվությամբ ու տեխնոլոգիական հագեցվածությամբ են ընթանում գործողությունները։

Continue ReadingՈւկրաինացիները արդեն մի քանի ամիս է Ադրբեջանում վարժանք են անցկացնում եւ պատրաստում անօդաչուների մեծ թվով զինվորական օպերատորներ

Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգեւատրվեցին Խնձորեսկից ուսուցիչներ

Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության ոլորտում երկարամյա և նվիրված աշխատանքի, սերունդների կրթության գործում նշանակալի ավանդի, սովորողների մասնագիտական կարողությունների ձևավորման գործում ցուցաբերած հետևողականության և մասնագիտական նվիրումի համար Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանի կողմից շնորհակալագրով պարգևատրվել են Օ․ Բլբուլյանը, Հ․ Թեւլունցը եւ Ա․ Բուդաղյանը։

Continue ReadingՈւսուցչի օրվա կապակցությամբ պարգեւատրվեցին Խնձորեսկից ուսուցիչներ

Մեղրին ի՞նչ կապ ունի հին Հռոմի հետ․ Նաիրի Հոխիկյան

Մեղրիի կենտրոնական հրապարակում տեղադրված հռոմեական ոճի արձանները ավելի շատ հիշեցնում են Իտալիայի զբոսայգի, քան հին հայկական քաղաք։ Ինչո՞ւ ենք մենք, հին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ լինելով, հրապարակները ձևավորում օտար խորհրդանիշներով, ոչ թե մեր մշակութային կերպարներով։

Continue ReadingՄեղրին ի՞նչ կապ ունի հին Հռոմի հետ․ Նաիրի Հոխիկյան

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Սեդա Առաքելյան

Գորիսի ԲԿ֊ի բժիշկ֊ուռուցքաբան Սեդա Առաքելյանն օրեր առաջ հնարավորություն ունեցավ Ցյուրիխում մասնակցել ESMO Advanced Course on ADC Development, Therapeutic Applications and Research in Thoracic Cancers ծրագրին։ Այն նոր գիտելիքների ձեռքբերման և ոլորտի առաջատար մասնագետների հետ նորագույն մեթոդների մասին քննարկումների բացառիկ հնարավորություն ընձեռնեց։

Continue ReadingԳորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Սեդա Առաքելյան

ԳՊԳՔ-ում վերականգնվել է նորմալ ուսումնական պրոցեսը

Տնօրեն Աննա Տոռոզյանի և մանկավարժական կազմի ջանքերով ուսանողները վերադարձել են լսարաններ։ Քոլեջում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն կերպով, բացթողումները լրացվելու են առաջիկա շաբաթ օրերին։

Continue ReadingԳՊԳՔ-ում վերականգնվել է նորմալ ուսումնական պրոցեսը