Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը ուսուցչի տոնի առթիվ
Ուսուցիչ լինելը կարևոր պաշտոն է՝ ոչ միայն ուսուցանելու, այլև կրթելու, ոգեշնչելու և մարդկային արժեքներով զինելու հասարակությանը։ Դուք ձեր քրտնաջան աշխատանքով ձևավորում եք մեր երեխաների ապագան, նպաստում մեր համայնքի ու երկրի զարգացմանը։ Ձեր սրտում կրած համբերությունը, սիրո և հոգատարության անսպառ պաշարները մեր սերունդներին տալիս են վստահ քայլելու ուժ, երազելու և հաջողությունների հասնելու քաջություն։