Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեցհայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդ դառնալու հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային ծրագրեր և ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր։