Թափառող շները՝ սպառնալիք երեխաների համար. ո՞վ է պատասխանատու
Թափառող շների խնդիրը Գորիսում վերջին ամիսներին վերածվել է ոչ միայն սանիտարական ու բարոյահոգեբանական հարցի, այլև՝ երեխաների անվտանգության ակնհայտ սպառնալիքի։ Քաղաքի որոշ հատվածներում նրանց հաչոցն ու ներկայությունն արդեն դարձել են առօրյա սարսափ՝ հատկապես կրթական հաստատությունների հարակից տարածքներում։ Մանկական վախով ու տագնապով են նրանք ամեն օր դպրոց գալիս և գրեթե անընդհատ բախվում են թափառող շների ներկայությանը։