Քո սիրելի ադրբեջանցի խաղընկերն 2020-ին առաջինը երգեց Շուշիում․ Հասմիկ Պապյանը Ջուլիանա Գրիգորյանին
Տեղեկացնեմ քեզ, որ 2020-ի դեկտեմբերին քո սիրելի խաղընկերը, մշակույթի նախարարի հետ միասին առաջինը երգեց Շուշիում, որպես հայերին հաղթած ժողովրդի արժանավոր զավակ։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2020-ի հունվարին, (44-օրյա պատերազմից առաջ), նա Դրեզդենում հրաժարվեց զուգերգ կատարել հայազգի Ռուզան Մանթաշյանի հետ, միայն վերջինիս ազգային պատկանելության պատճառով։