22 սիսիանցիների տված ջարդը 700-ից ավել թուրք բաշիբոզուկներին․ պատմական ակնարկ
Թուրքական բանակի էմիսար Իթթիհադ Ջաբար բեյը 1918 թվականին գաղտնի ապրել է Ղարաքիլիսայում (Ներկա Սիսիան - Ա.Խ)։ Սա գրգռում է Շաքի, Աղուտի, Վաղուտի և Ղզլջուղ գյուղերի թուրք բեկերին ու ապրիլի 24-ի գիշերը, բոլորովին ասնպասելի հարձակվում Ղարաքիլիսա գյուղի վրա՝ հայերին սրի քաշելու մտադրությամբ։ Ընդամենը 22 զինված հայեր դեմ են կանգնում յոթ հարյուրից ավելի հակառակորդին։ Հայերից զոհվում են 3 հոգի, իսկ թուրքերը 76 դիակ թողնելով գյուղի պատերի տակ, փախչում են։