Գեղամ Առուստամյանը՝ «ART MUSIC» միջազգային մրցույթի մրցանակակիր
Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սան Գեղամ Առուստամյանը «ART MUSIC» միջազգային մրցույթ-փառատոնում ժողովրդական ժանրում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի։
Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սան Գեղամ Առուստամյանը «ART MUSIC» միջազգային մրցույթ-փառատոնում ժողովրդական ժանրում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի։
Կոչ եմ անում բոլորիդ՝ դառնալ մեր քաղաքի իսկական տերը: Յուրաքանչյուր բնակչի հոգատարությունը՝ տան շրջակայքում տնկված ծառի հանդեպ, մեծ ներդրում է մեր ընդհանուր գործում:
Բոլորի աչքի առաջ փոխվում է Գորիսը: 2017թ.-ից սկսած, յուրաքանչյուր տարի հազարավոր ծառեր և մշտադալար թփեր են տնկվում: Սա մեծ ջանքերի և աշխատանքի արդյունք է, բայց դեռ միայն սկիզբն է: Քաղաքում նաև արևադարձային ծառատեսակներ են տնկվում: Արդեն իսկ ունենք բարձր կպչողականության ապահովման փորձ, ուստի կարևորում ենք, որպեսզի ձմռան սեզոնին ևս քաղաքը կանաչ լինի:
Գորիսն ապրում է իր ամենօրյա աշխատանքով։ Ինչպես ամեն առավոտ արթնանում ենք, մեր տունը մաքրում և ներկայանալի տեսքի բերում, այնպես էլ մեր քաղաքը պահանջում է մշտական խնամք և հոգատարություն։
Գորիս համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են անվճար օգտվել մոտոբլոկներից և խոտհնձիչներից՝ իրենց տնտեսությունը վարելու համար։ Սարքավորումները հասանելի են բնակավայրերի վարչական նստավայրերում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրներ և տնտեսական զարգացմանն ուղղված, փորձագիտական աջակցության հնարավորություններ։
Գորիսը վստահ քայլերով շարժվում է աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկը դառնալու ճանապարհով: Արդեն տնկված հազարավոր ծառերի կողքին նորերն են ավելանում, հարստացնելով քաղաքի կանաչ միջավայրը:
Խնձորեսկում շարունակվում են Կուրաթի գետից Խնձորեսկի ոռոգման ցանցին ջուր մղող գլխավոր ջրատարի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և UNDP-ի համատեղ համագործակցության շրջանակներում:
Արցախցիները մեր ազգի այն հատվածն են, որ պայքարել են, դիմացել են և մնացել են հայ։ Բայց ինչպե՞ս է, որ այսօր որոշ շրջանակներ ոչ միայն ատելություն են տարածում նրանց հանդեպ, այլև ուրանում են սեփական պատմությունը, ազգային արժեքներն ու հերոսներին։
Ապրիլի 4-ին, ժամը 09:00-ին, Կորնիձորում կկայանա շաբաթօրյակ՝ գերեզմանատան տարածքի մաքրման նպատակով։ Կորնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի նախաձեռնած այս միջոցառումը բոլորի պարտքն է՝ հարգանքի տուրք մատուցելու նախնիների հիշատակին։ Եկե՛ք միասին մաքրենք ու բարեկարգենք տարածքը։