Այս տարվա նոյեմբերին Գորիսում կանցկացվի շախմատի միջազգային խոշոր մրցաշար. Սմբատ Լպուտյան
– Ձեր ունեցած տեղեկություններով՝ քանի՞ երկրներ են հետաքրքրված շախմատը դպրոցական ծրագրերում ընդգրկելու խնդրով։ – 150 երկիր այսօր շահագրգռված է, որ շախմատ առարկան ընդգրկվի դպրոցական ծրագրերում, որովհետև հասկանում են՝ շախմատը հնարավորություն է տալիս երեխաների մեջ զարգացնել մտածելու, տրամաբանելու, հաշվելու ունակությունները։