Ու՞մ պարզ չէր այս ողբերգության ընթացքն ու արդյունքը՝ պատերազմը…
Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ադրբեջանը կոնկրետ պատերազմի անոնս է անում: Նիկոլ Փաշինյանը դրա դիմաց պարբերաբար Ալիևին իրեն հատուկ ամենանվաստացուցիչ կերպով հայերեն ու անգլերեն հիշեցնում է՝ պատրաստ է ստորագրելու, միակողմանի ստորագրելու, սկսելու ստորագրման գործընթացը: Պատերազմի «կանխման» ՕՐՎԱ ՄԻԱԿ գործիքը, լծակը կամ բանակցության միակ խաղաքարտը՝ ծաղրածուի այն փայտիկը, այն կոտրած տաշտակը, որը մնացել է ՆԻկոլ Փաշինյանի մոտ: