Իրանցի փորձագետների հետ Գորիսում քննարկվեցին տարածաշրջանային հարցեր և համագործակցության հնարավորություններ

Մարտի 13-ին Գորիսում տեղի ունեցավ հանդիպում իրանցի երկու փորձագետների՝ Մաջիդ Քարիմիի և Էհսան Մովահեդյանի հետ, որը կազմակերպվել էր «Հայակական նախագիծը» և «Որոտան 3» ֆորումի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային աշխարհաքաղաքական հարցեր, մասնակիցները շոշափեցին համագործակցության հնարավորությունները։ Մասնակիցները կարևորեցին պարսկերենի ուսուցման կենտրոնների ստեղծումը և Գորիսի զբոսաշրջային պոտենցիալի խթանումը՝ պարսիկ տուրիստների ներգրավման համար։

Continue ReadingԻրանցի փորձագետների հետ Գորիսում քննարկվեցին տարածաշրջանային հարցեր և համագործակցության հնարավորություններ

Ինչ կլինի միջազգային դիտորդների հեռանալուց հետո. Գևորգ Դանիելյան

Միջազգային դիտորդների հեռացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ադրբեջանը շարունակում է մանիպուլացնել իրադարձությունները՝ Հայաստանին ներկայացնելով որպես ագրեսոր, և սա կարող է դառնալ հետագա էսկալացիայի առիթ։

Continue ReadingԻնչ կլինի միջազգային դիտորդների հեռանալուց հետո. Գևորգ Դանիելյան

Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի 5-րդ ա դասարանի այցը թանգարան

Այցն ուղղորդված էր <<Իմ հայրենիք>> առարկայի ուսուցչուհի Լուսինե Ասատրյանի կողմից։ Էքսկուրսիան ուսուցողական էր, միտված` համապատասխան թեմայի ամրապնդմանը և յուրացմանը։

Continue ReadingԳորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի 5-րդ ա դասարանի այցը թանգարան

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրեց հրաձգության դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլը

Լավագույն արդյունք ցույց տված թիմերը Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։

Continue ReadingԳորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրեց հրաձգության դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլը

Գորիսը ողջ տարին կլինի կանաչ․ Առուշ Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ այս տարի Գորիսը դառնալու է ոչ միայն ամենամաքուր, այլև ամենականաչ քաղաքը: Այդ խոստումը այժմ իրականություն է դառնում, քանի որ հազարավոր արդեն տնկված ծառերի կողքին շարունակաբար նորերն են ավելանում:

Continue ReadingԳորիսը ողջ տարին կլինի կանաչ․ Առուշ Առուշանյան

Հերթական խորհրդակցությունը անցկացվեց Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրում

Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը լսեց բնակավայրի վարչական, նախակրթարանի, բուժկետի և այլ անհատների կողմից բարձրացված հարցերը, որոշվեց վերանորոգել և նորովին կահավորել նիստերի դահլիճը, բարեկարգել մանկական խաղահրապարակը, ինչպես նաև մաքրել գյուղամիջյան գետի հունը և հարակից տարածքում նոր ծառատունկ իրականացնել:

Continue ReadingՀերթական խորհրդակցությունը անցկացվեց Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրում

Տեղ համայնքում արգելվում է անասունների արածեցումը մասնավոր ցանքատարածքներում

Հարգելի՛ բնակիչներ, 2025 թվականի մարտի 16-ից Տեղ համայնքում մասնավոր ցանքատարածքներում արգելվում է անասունների արածեցումը։ Կանոնների խախտման դեպքում պատասխանատուները կենթարկվեն վարչական տուգանքի՝ օրենքով սահմանված կարգով։

Continue ReadingՏեղ համայնքում արգելվում է անասունների արածեցումը մասնավոր ցանքատարածքներում

Ջրամատակարարման խնդիրներ ձնհալների պատճառով

Հարգելի՛ բնակիչներ, ձնհալների հետևանքով խմելու ջրի մատակարարման ժամանակավոր խնդիրներ են առաջացել։ Ջրամատակարարման համակարգի ծանրաբեռնվածությունը կարող է բերել ճնշման անկման կամ մատակարարման խափանումների։ Խնդրում ենք ջուրը օգտագործել խնայողաբար և ըմբռնումով մոտենալ իրավիճակին։

Continue ReadingՋրամատակարարման խնդիրներ ձնհալների պատճառով

«Մեր Ապագային» շախմատի մրցաշարի կիսաեզրափակիչը Գորիսում՝ հայտնի են եզրափակիչի մասնակիցները

Մարտի 15-ին Գորիսում շախմատային մթնոլորտ էր։ «Մեր Ապագային» մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեցին տարբեր սերնդի շախմատիստներ։ 12 ուժեղագույնները հաղթեցին ու կպայքարեն գլխավոր մրցանակների համար մարտի 22-ին։

Continue Reading«Մեր Ապագային» շախմատի մրցաշարի կիսաեզրափակիչը Գորիսում՝ հայտնի են եզրափակիչի մասնակիցները

Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապված. «Հրապարակ»

Սակայն, ի զարմանս հայ համայնքի, այս գործընթացին հիմնական խանգարողը Հայաստանի իշխանություններն են և դեսպան Մակունցը: Ամերիկացի պաշտոնյաները՝ բոլոր հանդիպումների ժամանակ, համայնքի ակտիվիստներին և լոբիստներին հասկացնում են, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ այս հարցով չեն ցանկանում աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և այս հարցը որևէ հանդիպման ժամանակ առաջ չեն քաշում՝ կարծես հայ գերիների հարց ընդհանրապես գոյություն չունի: Ասում են, որ ձեր վարքն ու ձեր իշխանությունների վարքն էականորեն տարբերվում է:

Continue ReadingԱմերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապված. «Հրապարակ»