Բաց նամակ անհայրենիք տիկնոջը. Արտուր Խոջաբաղյան
Ամիսներ առաջ ֆեսյբուքում մի հրապարակում եղավ, որտեղ կոչ էր արվում չմոռանալ Արցախի ազատագրման մասին։ Նայում էի մեկնաբանությունները եւ հանկարծ ծանոթ, ՔՊ֊ամերձ, սահմանամերձ բնակավայրում ապրող մի ուսուցչուհու մեկնաբանությունը կարդացի, որտեղ մասնավորապես գրված էր․ «Ձե՞ր որդիներն են գնալու զոհվեն հանուն Արցախի, բավական է ուրիշների որդիներին զոհաբերեք հանուն Արցախի»։ Ես ճանաչում եմ այդ տիկնոջը եւ մեկնաբանության տակ գրեցի․ «Ինչպես չե՞ք ամաչում»։ Հետո որոշեցի գրել այս բաց նամակը։