Սիսիան քաղաքում մեկնարկեց Սյունիքի մարզի պատանիների շախմատի 18֊րդ առաջնությունը

Փետրվարի 27-ին Սիսիանում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 18-րդ առաջնությունը։ Մարզի համայնքներից շուրջ 90 շախմատիսներ չորս օր շարունակ կպայքարեն որոշելու համար մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։ Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը։ Լավագույները կստանան ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Continue ReadingՍիսիան քաղաքում մեկնարկեց Սյունիքի մարզի պատանիների շախմատի 18֊րդ առաջնությունը

«Մեր Գորիս» սոցիալական հարթակն արդեն 2 տարեկան է․ Աշոտ Մայսուրյան

2022թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ֆեյսբուքում ակտիվացավ գորիսյան մականունների («փօթ» անունների) թեման, որը հունվարի սկզբին համարյա մարեց։ Բայց 2023-ի հունվարի 18-ին մեր սիրելի և մեծարգո Գագիկ Հայրումյանից ստացա մի շատ մեծ տեքստով նամակ, որտեղ նա հրաշալի ներածական խոսքով դասավորել էր 1100 մականուններ այբուբենական կարգով և ուղարկել ինձ։ Մտածեցի՝ երևի ծանոթացման համար։ Զանգեցի ու ասացի, որ հրաշալի աշխատանք է կատարել և լավ կլինի անմիջապես հրապարակի։ Ասաց՝ դա իմ գործը չէ, դժվար է, ես հիմա աշխատում եմ 1500 էջանոց գրքի վրա, միայն դու կարող ես դա գլուխ բերել և հետագա զարգացումներին հետևել։

Continue Reading«Մեր Գորիս» սոցիալական հարթակն արդեն 2 տարեկան է․ Աշոտ Մայսուրյան

Տաթև համայնքում արդեն 3-րդ օրն է՝ ճանապարհները դժվարանցանելի են

Տաթև համայնքում ձյան առատ տեղումների և բքի պատճառով արդեն 3-րդ օրն է՝ ճանապարհները փակ կամ դժվարանցանելի են։ Համայնքի ղեկավար Ս. Լալայանի և մի խումբ բնակիչների ջանքերով իրականացվում են մաքրման և մեքենաների դուրսբերման աշխատանքներ։

Continue ReadingՏաթև համայնքում արդեն 3-րդ օրն է՝ ճանապարհները դժվարանցանելի են

Տաթև համայնքում բացվել է դեպի Գորիս տանող այլընտրանքային ճանապարհը

Տաթև համայնքապետարանի նախաձեռնությամբ ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքում բացվել է դեպի Գորիս տանող այլընտրանքային ճանապարհը։ Աշխատանքները համակարգվում են «Բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի կողմից։

Continue ReadingՏաթև համայնքում բացվել է դեպի Գորիս տանող այլընտրանքային ճանապարհը

Իրանի քաղաքացին կոտրվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ

Տաթև համայնքի տարածքում, ձնաբքի ժամանակ Իրանի բնակիչ Ս.Մ. Ն.Մ.Հ ֊ն իր բեռնաբատար մեքենայի խցիկից իջնելիս սայթաքել է, ընկել, ում Գորիսի պարեկային ծառայության աշխատակիցները տեղափոխել են Գորիսի ԲԿ։ Լաբորատոր և գործիքային հետազոտութունից հետո բուժառուի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի և որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախից 7֊րդ և 9֊րդ կողերի կոտրվածք` առանց տեղաշարժի։

Continue ReadingԻրանի քաղաքացին կոտրվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ