Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ տրանսպորտի համար
Ձյան առատ տեղումների պատճառով Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները՝ երթևեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար։