Գորիսի ԲԿ-ում աշխատելու համար անհրաժեշտ է բժիշկներ
Եթե փնտրում եք կայուն աշխատանք առողջապահական ոլորտում, ապա Գորիսի ԲԿ-ն սպասում է ձեզ։ Թափուր են հետևյալ հաստիքները՝ սոնոգրաֆիստ, նյարդաբան, ռևմատոլոգ, թերապևտ, էնդոկրինոլոգ։
Եթե փնտրում եք կայուն աշխատանք առողջապահական ոլորտում, ապա Գորիսի ԲԿ-ն սպասում է ձեզ։ Թափուր են հետևյալ հաստիքները՝ սոնոգրաֆիստ, նյարդաբան, ռևմատոլոգ, թերապևտ, էնդոկրինոլոգ։
Փետրվարի 3-ին Գորիսի մշակույթի տնօրեն Հայկ Խաչատրյանը և համայնքի ղեկավարի խորհրդական Վահե Մելքումյանը հանդիպեցին մշակույթի բաժնի աշխատակիցների հետ։ Քննարկվեցին տարվա միջոցառումների ծրագիրը, նոր գաղափարներն ու ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Մասկը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք միլիարդավոր դոլարներ, որոնք նախատեսված էին կարիքավոր ամերիկացիներին օգնելու համար, վերահղվել են անօրինական ներգաղթը հեշտացնելու համար ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Մասկին նշանակել է նորաստեղծ գործակալության ղեկավար, որը կոչված է բարելավելու երկրի կառավարման արդյունավետությունը, նվազեցնելու պետական ուռճացված ապարատը և պայքարելու բյուրոկրատիայի դեմ։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ DOGE-ը «կտրամադրի արտաքին խորհրդատվություն և ուղղորդում»՝ համագործակցելով Սպիտակ տան հետ։
Ագարակի Չարենցի 20 շենքի մուտքի լուսամուտները փոխարինվեցին ժամանակակից եվրոպատուհաններով։ Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ իրականացված այս ծրագիրը միտված է բարելավել բնակիչների կենցաղային պայմանները։
Փետրվարի 1-ին Գորիսի պատկերասրահում կայացավ գորիսեցի բանաստեղծ Լևոն Սահակյանի գրական ցերեկույթը՝ նվիրված նրա ծննդյան 70-ամյակին։ Միջոցառումը համախմբել էր գրականության ու մշակույթի ներկայացուցիչներին, նրա գրչընկերներին, համայնքապետարանի ներկայացուցիչներին և արվեստասեր հասարակությանը։
Սյունիքում գործող ՓՄՁ-ները կարող են դիմել «Շուկայի առանցքային դերակատարների» աջակցության ծրագրին և ստանալ €50,000-ից մինչև €100,000 համարժեք դրամաշնորհ իրենց բիզնեսի զարգացման համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։
Գորիս Բկ-ն եղեկացնում է,,որ այսուհետ վճարումները հնարավոր է իրականացնել նաև ապառիկ եղանակով,ընդ որում՝ բոլոր փաստաթղթավորումներն իրականացվում է ԲԿ-ի հաշվապահությունում և հաշված րոպեների ընթացքում շահառուն ստանում է ապառիկի դիմումի պատասխանը:
Փետրվարի 5-ին Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ և Հարթաշեն գյուղերի բնակիչները հնարավորություն կունենան տեղում ստանալ հարկադիր կատարման ծառայության մասնագիտական խորհրդատվություն։
Ռոբերտ Ղուկասյանն ու Նաննա Սկաուն այցելել են Կապանի Շիկահող, Ներքին Հանդ և Ծավ գյուղեր՝ գնահատելու WFP-ի հետ իրականացված ծրագրերը։ Այցի շրջանակում քննարկվել են տեղադրված ջերմոցների, ազնվամորու այգիների և արևային էներգիայի վահանակների արդյունավետությունը։
Տաթև-Լծեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Նորացված ճանապարհն էականորեն կբարելավի երթևեկության անվտանգությունն ու կապահովի ավելի հարմարավետ ուղևորություն Սյունիքի այս հատվածում։