Գորիսում անցած տարվա վերջին ակտիվացած վարակների անկման միտում կա
Գորիս Բժշկական կենտրոն այս տարվա սկզբից մինչ այսօր թունավորման դեպքով դիմել է ընդամենը 3 բուժառու։ Նախորդ տարիների համեմատ այս տարի ցուցանիշը բավականին ցածր է։ ԲԿ֊ի փոխտնօրեն Լևոն Հարությունյանի խոսքով այն պայմանավորված է պահածոյացված մթերքների քիչ օգտագործմամբ և իրազեկման բարձրացմամբ։ Անցած տարվա վերջին ակտիվացած վարակների անկման միտում էլ կա ԲԿ֊ում։