Գավառի պետական համալսարանը հրավիրում է ուսանողական հանրապետական առցանց գիտաժողովի
ԳՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական առցանց գիտաժողով՝ 2025 թվականի ապրիլի 4-ին։ Բնական և հասարակական գիտությունների ոլորտներում ուսումնասիրություն իրականացնող ուսանողներն ունեն հնարավորություն ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 25։