Օնլայն տիրույթում նոր հասցե` «Զանգեզուր» թերթ
«Զանգեզուր» թերթի 70,000 էջերն այժմ հասանելի են օնլայն տիրույթում: Թերթը, որն իր պատմությունը սկսել է 1934թ.-ից, փաստագրել է Զանգեզուրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի կարևորագույն էջերը: Այս նախաձեռնությունն իրականացվել է «Գորիսի մամուլի ակումբի» և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: