Մեր ժամանակներում իմ ներկայությամբ, եթե որևէ մեկը փողոցում, թաղում, սրճարանում կամ ինչ-որ մի հավաքույթում որևէ երևույթի վերաբերյալ տգիտութամբ ձյութած ինչ-որ միտք է արտահայտել` անձամբ ես սկզբից փորձել եմ “դարձի բերել”` իմ իմացականության ու գիտելիքների սահմաններում ավելի տրամաբանականը ներկայացնելով, ու եթե վերջինս իր պատկերացումների մեջ համառել է, ապա, մեղմ ասած, “լրացուցիչ միջոցներ կիրառելով”` կարգի եմ հրավիրել։ Այնուամենայնիվ, մեր երիտասարդության ու հասունության տարիներին էդ կարգի պնդաճակատներին մատերի վրա կարելի էր հաշվել։ Հիմնականում բարոյական մի նորմ գոյություն ուներ. ամեն մեկն իր “ոտերն իր ոգու ուժի ու գիտելիքների վերմակի չափով էր մեկնում”։