Ուխտագնացություն և խաչերթ դեպի Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սիրելինե’ր, շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին , Սուրբ Խաչի տոնի արթիվ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ Գորիս գյուղի Ս. Հռիփսիմե եկեղեցուց ժամը 13:00-ին ուխտավորների թափորը կշարժվի Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի, որտեղ կկատարվի Ճաշու ժամերգություն և միասնական աղոթք։