Սյունիքի մարզպետարանը շարունակում է հանդիպումները արցախցիների հետ
Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների հետ, ովքեր այժմ բնակվում են Սյունիքում։ Սեպտեմբերի 12-ին Մեղրիում անցկացված հանդիպմանը քննարկվել են նրանց հուզող խնդիրները, ներկայացվել պետական աջակցության ծրագրերը, և ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ։ Նմանատիպ հանդիպումները կշարունակվեն մարզի այլ համայնքներում։