Հայաստանի ինքնիշխանության թիվ մեկ մարտահրավերը բխում է արհեստածին Ադրբեջանից․ Վարդան Ոսկանյան

Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։ Չի կարող ինչ-որ մեկը հանդես գալ Հայաստանի ինքնիշխանության դիրքերից և անել ամեն ինչ, որպեսզի այդ մարտահրավերի ու վտանգի աղբյուր քաղցկեղային գոյացությունն էլ ավելի ամրապնդվի և հզորանա։ Հետևաբար, բանաձևը բավականին պարզ է՝ Հայաստսնի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե արհեստածին Ադրբեջանին հանձնվել։

Continue ReadingՀայաստանի ինքնիշխանության թիվ մեկ մարտահրավերը բխում է արհեստածին Ադրբեջանից․ Վարդան Ոսկանյան

Հայաստանը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ երթուղի «Հյուսիս-Հարավ» միջանցքում

Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի փորձագետ Նիկիտա Սմագինը գնահատել է Հայաստանի՝ տարածաշրջանի առանցքային տարանցիկ հանգույց դառնալու հնարավորությունները՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրին միանալով: Սմագինը նշել է, որ Հայաստանի հնարավորությունները մեծ չեն, սակայն երկիրը կարող է դառնալ լրացուցիչ երթուղի:

Continue ReadingՀայաստանը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ երթուղի «Հյուսիս-Հարավ» միջանցքում

Չինաստանը ևս մեկ պատմական քայլ է արել, որը մինչ այս դեռ ոչ մեկին չէր հաջողվել անել․ Տիեզերք

Առաքելության մեկնարկից ու Լուսնի ուղեծիր հասնելուց հետո վայրէջքային մոդուլը հունիսի 1-ին վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, այնուհետև նմուշներ են հավաքվել վերադարձող կապսուլայում, որն էլ տարված փոքր հրթիռի օգնությամբ մեկնարկել է Լուսնից ու կցվելով՝ ուղեծրային կայանին, տեղափոխել նմուշների կապսուլան այնտեղ։

Continue ReadingՉինաստանը ևս մեկ պատմական քայլ է արել, որը մինչ այս դեռ ոչ մեկին չէր հաջողվել անել․ Տիեզերք