«Խաղաղություն» բառի կրկնությամբ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չի բացվելու. Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը» հրապուրիչ է հնչում, և որևէ խելամիտ մարդ չի կարող չցանկանալ նման դարաշրջան, բայց հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, այն ոչ այլ ինչ է, քան մերձավորարևելյան և հարավկովկասյան իրականությունից, մեղմ ասած, հեռու գեղեցիկ բառակույտ։ Արևելյան ասույթը պնդում է՝ «հալվա, հալվա…