Երիտասարդական ծրագրերի դրամաշնորհային մրցույթ
Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային երիտասարդական ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությունները և նրանց մասնակցությունը ոլորտի քաղաքականության իրականացման բոլոր փուլերում, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային երիտասարդական միջավայր: Մրցույթն անցկացվում է 13 ուղղությամբ/չափաբաժնով՝ Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը,Սոցիալական նորարարության մոդելների ներդրում՝ միտված երիտասարդներին մատուցվող ծառայությունների որակի և/կամ ներառման և ազդեցության բարձրացմանը,Աջակցություն մարտական գործողություների ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին ուղղված մասնագիտական կողմնորոշմանը (լրացուցիչ և շարունակական կրթությանը), առողջության վերականգնմանն ու պահպանմանը (սոցիալականացմանը),…