«Կրկին Ասիա» ռազմավարական նախաձեռնության շրջանակներում Թուրքիան Բանգլադեշի հետ ստորագրել է ռազմական ոլորտում փոխըմբռնման հուշագիր
Մինչ հունիսին Հայաստանում «պողպատե մանդատի» և «երկաթե մուրճի» անիմաստ շքերթ էր, Թուրքիան հունիսի 29-ին Բանգլադեշի հետ կառավարական մակարդակում ստորագրեց ռազմական ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն Անկարան Դակկային մատակարարելու է ռազմական տեխնիկա և սպառազինություն։ Ընդ որում, չինական տեխնոլոգիական մշակման՝ Թուրքիայում «Камаз»-ի հիմքի վրա արտադրվող «TRG-300 Kaplan» («ղափլան» բռց․՝ «վագր») համազարկային կրակի…