Հանրահավաքը հետաձգվում է․ Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ
Հետևելով իշխանությունների կողմից հնչող հավաստիացումներին, որ Սյունիքից որևէ հողակտոր թշնամուն չի անցնելու, և թուրքերը նահանջելու են ելման դիրքեր, հավատալով, որ պետությունը հերթական անգամ անհոգություն չի դրսևորի և հետամուտ կլինի ստեղծված իրավիճակն իր տրամաբանական ավարտին հասցնելուն, հետաձգում ենք հանրահավաք կազմակերպելու մեր մտադրությունը: Մեր ակնկալիքները չիրականանալու դեպքում լրացուցիչ կհայտարարենք մեր նախաձեռնությունների մասին:…