Անթույլատրելի ենք համարում մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն․ Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ
Պիտի խոստովանենք, որ մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմնական պատճառը, որ Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց՝ լկտի սադրանք իրականացնելով ներխուժել Գորիս քաղաքի մերձակայքում գտնվող Սև լճի տարածք, որի արդյունքում խախտված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս իրողությունը, անտարակույս, խիստ անհանգստացրել ու մտահոգել է ողջ հայ ժողովրդին։ Սակայն դրա հանգուցալուծումն իր անորոշությամբ…